Tert.am-ը գրում է.
ՀՀ նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը, Tert.am –ի հետ զրույցում, ըստ էության, հերքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունն այն մասին, որ նարկոդիսպանսերում հաշվառված անձինք լիցենզիա են ստանում:
«Ես ոչ թե կարծում եմ, այլ փաստում եմ, որ նարկոդիսպանսերում հաշվառված մարդկանց ցուցակները պետավտոտեսչությունում կան, և նրանց վարորդական իրավունք չեն տալիս: Դա նոր բան չի, դա միշտ այդպես է եղել, դեռ կոմունիստների ժամանակներից սկսված նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված անձինք չեն ստանում վարորդական իրավունք»,-ասաց  նա:
Հիշեցնենք, որ երբ երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություններ մատուցող տաքսիստներին՝ ասելով, որ նրանք «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տանում, Երևանյան լիճը Սևանա լճի փոխարեն ցույց  են տալիս, ոստիկանապետին հանձնարարեց լիցենզավորման գործընթացի հսկողությունը, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ամենօրյա աշխատանքով փորձում են կարգավորել դաշտը, բայց միշտ չէ, որ ստացվում է:
«Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատապարտված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը լուրջ անհանգստություն է առաջացնում: Մենք մաքրել ենք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց լիցենզիա տալը, մենք մաքրում ենք, բայց էլի լիցենզիաներ են տրվում»,- ասաց ոստիկանապետը:
Պետրոս Սեմերջյանը նշեց, թե չի պատրաստվում լրացուցիչ մեկնաբանել՝ ինչու էր ոստիկանապետն ասում՝ «մենք չենք կարողանում հասնել նրան, որ նարկոդիսպանսերներում հաշվառված անձինք չստանան նման իրավունք»: Սեմերջյանը միայն նշեց. «Ես ասում եմ իմ մասով ու չեմ կարող ոչ մեկի ասածը մեկնաբանել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել