Tert.am-ը գրում է.
Վերահսկիչ պալատի 2016թ.-ի տարեկան հաշվետվությունում հայտարարվում է չարաշահումների մասին: Տարբեր խախտումներ են հայտնաբերվել 2016թ.-ի ՀՀ պետական բյուջեով նախատեսված ընտանեկան և սոցիալական նպաստների, հրատապ դրամական օգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման գործընթացներում:
 ՎՊ-ն ուսումնասիրել է Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարանների ենթակայության 20 Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (ՍԱՏԳ) և Ջերմուկի սոցիալական աջակցության բաժինը և 539 խախտում հայտնաբերել. վնասը կազմել է 63.6 մլն դրամ:
 Շիրակի մարզպետարանի Առողջության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը համաձայն չէ դիտարկման հետ, թե խոսքը գումարների փոշիացման կամ գրպանման մասին է:
 «Ոչ, ոչ, ի՞նչ գրպանում, ո՞վ իրեն թույլ կտա նման բան, կամ ուրիշի հանցագործությունը ինչո՞ւ պետք է մեկը վերցնի իր վրա: Գողություն չի կատարվել, խախտումները և գողությունները տարբեր իրավաբանական դարձվածքներ են։ Եթե գողություն լիներ, ես նրան կհայտնաբերի և մեծ ախորժակով այդ մարդկանց պատասխանատվության կենթարկեի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչության պետը:
 Ըստ Հովհաննիսյանի՝ այնտեղ, որտեղ խախտումներ են հայտնաբերվել, բռնագանձումներ են տեղի ունեցել, և ժամանակացույց է կազմվել, որ մինչև օգոստոս այդ խախտումների հետ կապված գումարները վերադարձվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել