ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհին, ով 11 տարի առաջ կորցրել է լսողությունը, անցել է America՚s Got Talent հեռուստաշոուի փուլը:

Մենդի Հարվին ելույթ է ունեցել իր երաժշտական համարով ու երգով, որը նա ինքն է գրել: Տեսանյութը հրապարակել է CNN-ը։

29-ամյա Հարվիի խոսքով՝ ինքը լսողությունը կորցրել է ռևմատիկական հիվանդության հետևանքով: Այժմ կինը, որը երաժշտությամբ զբաղվում է չորս տարեկանից, օգտվում է մկանային հիշողությունից և տեսողական թյուներից: Ամերիկուհին բիթն ընկալում է իր ելույթների ընթացքում հատակի վիբրացիայի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել