ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի վերաքննիչ դատարանը որոշել է, որ շիմպանզեները չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ որ մարդը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Դատարանը քննել է Nonhuman Rights Project իրավապաշտպան կազմակերպության հայցը: Կենդանիների իրավունքների մարտիկները փորձում էին անազատությունից փրկել Թոմի եւ Քիկո կոչվող երկու շիմպանզեներին եւ մասնավոր ձեռքերից նրանց հանձնել արգելոց:
«Կազմակերպության ներկայացուցիչները պնդում էին, թե շիմպանզեներն, ինչպես եւ մարդը, ունեն ազատության բազային իրավունք եւ չպետք է պահվեն վանդակներում: Որպես փաստարկներ կենդանիների պաշտպանները քաղվածքներ են բերել բրիտանացի գիտնական, մարդակերպ կապիկների մասնագետ Ջեյն Գուդոլի աշխատություններից, ով պնդում է, որ շիմպանզեներն ունեն մարդու վարվելաձեւի առանձնահատկությունները եւ հաղորդակցման ու ճանաչման ունակություններ: Սակայն դատարանը չի համաձայնել այդ փաստարկներին»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել