Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևանի Սեբաստիայի փողոցի 104/3 տան բնակիչ, 1929 թ. ծնված Պերճ Սիրականի Կարապետյանը, ով հունիսի 7-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Պերճ Կարապետյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը՝ մոտ 155-160 սմ, նիհարավուն, սպիտակամաշկ, սպիտակ մազերով, շագանակագույն աչքերով:

Հագին եղել են կապույտ սպորտային տաբատ, կապույտ, վանդակավոր վերնաշապիկ, ամառային գլխարկ և մուգ շագանակագույն հողաթափեր:
Պերճ Կարապետյանի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Սալաթիայի բաժին հետևյալ հեռախոսահամարներով՝ 094-31-01-99, 055-00-22-15, 011-39-97-74 կամ 1-02։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել