Գրաֆիկական դիզայներ Քրիստիան Սթանգլն «Ապոլոն» տիեզերական ծրագրի արխիվներից հազարավոր լուսանկարներ է օգտագործել, որպեսզի դրանց հիման վրա ստեղծի Lunar կարճամետրաժ ֆիլմը դեպի Լուսին աստղանավորդների ճանապարհորդության մասին: Տեսահոլովակի վրա ուշադրություն է դարձրել Gizmodo հրատարակությունը:

Սթանգլն օգտագործել է մի քանի մոտեցում: Նա վերցրել է մի քանի լուսանկարներ եւ դրանք միացրել միմյանց հետ պանորամային պատկեր ստանալու համար, որն այնուհետեւ «կենդանացել է» անիմացիայի միջոցով: Լուսանկարների մի մասը դարձել է ֆիլմի հաջորդական կադրեր: Lunar-ի ստեղծման համար պահանջվել է երկու տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել