Tert.am-ը գրում է.
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին»:
Արքեպիսկոպոսը հայտնել է, որ մոտ օրերս նա կստանձնի Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կազմակերպելու գործը, ինչն էլ պատրիարքի տեղապահի հիմնական պարտականությունն է:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ըստ Բեկչյանի՝ նախընտրական գործընթացով զբաղվող հատուկ խորհուրդ կկազմվի, որն էլ կջանա, որպեսզի որքան հնարավոր է շուտ մեկնարկի ընտրական գործընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել