Yerkir.am-ը գրում է.
Ղարաբաղը քրիստոնեական տարածքի ծայրամասում է գտնվում: Այդ մասին գրում է ռուս հայտնի գրող, հրապարակախոս Էդուարդ Լիմոնովը, ով հունիսին այցելել է Արցախ. հայտնում է Русарминфо-ն:

«Նրանց վրա է ծանրությունը: Ղարաբաղի հարևաններն են Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան: Կատաղի, ոռնացող իսլամի մթնոլորտում, մենք պետք է հոգ տանենք այդ հողերի մասին»,- գրում է նա:

Լիմոնովը նշում է, որ Ղարաբաղի հայերն ավելի մոտ են ռուսներին, քան սլավոնացի շատ ժողովուրդներ, և Ռուսաստանը պետք է աջակցի նրանց:

«Մենք` Ռուսաստանը, համեստ պետություն ենք: Պետք է բղավել Ադրբեջանի վրա և ասել, որ հեռանան այնտեղից, որ նվիրում ենք այդ հողերը Ղարաբաղին, դա նրանց հողն է, իսկ մենք լռում ենք»,- գրում է նա:

Լիմոնովի կարծիքով` Ռուսաստանը, ճանաչելով Ղարաբաղը, հանգիստ կապրի և հարստություն կկուտակի ու ուղիղ ճանապարհ կունենա դեպի Իրան:

 Ի դեպ, Լիմոնովը Ղարաբաղ այցի համար ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել