Yerkir.am-ը գրում է.
Վրաստանում ընթանում են «Կովկասյան արծիվ» անվանումը կրող եռակողմ զորավարժությունները, որոնց մասնակցում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները:

Haqqin.az-ը հայտնում է, որ զինծառայողները զորավարժությունների շրջանակում շենք են գրավել: Սցենարի համաձայն`երեք երկրների ստորաբաժանումները վնասազերծել են հատուկ նշանակության օբյեկտներ և կատարել մարտավարական, ինժեներական, կրակային և այլ հատուկ առաջադրանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել