Այս տարի առաջին երեք ամիսների Հայաստան է ժամանել
298 հազար 533 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 18.2% -ով:

Եթե ուսումնասիրենք վերջին տարիներին առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ցուցանիշները, ապա կտեսնենք, որ 2016 թվականի արդյունքները գերազանցել են 2015-ի նույն ժամանակաշրջանը 5.9% -ով:

Դրական դինամիկա է պահպանվել նաև 2014-ի առաջին եռամսյակում, երբ ընդունելով 154 471 զբոսաշրջիկ Հայաստանը 20.5%-ով գերազանցեց 2013 թվականի արդյունքները:

Երկնիշ աճը պահպանվեց նաև 2013-ի և 2012 թվականի համադրության պարագայում, երբ ցուցանիշը կազմեց 22.9%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել