Yerkir.am-ը գրում է.

Հենց ընենց ընկերս ա բերել իրա կողմից, մնացացածն էլ հայ երգիչներ են եղել, հենա հոպարս էլ ներկա էր»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ նրա աղջկա հարսանիքին ներկա է եղել նաև երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Ալեքսանյանին ուղեկցում էր պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, ում էլ Ալեքսանյանն անվանեց «հոպար»:

Ի դեպ, հենց Ազիզյանը հուշեց Ալեքսանյանին, որ դրսից բերված երգիչը Աեքսանդր Սերովն էր, ոչ թե Ջաստին Թիմբերլեյքը: Ալեքսանյանին հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են մամուլի հրապարակումներն այն մասին՝ թե ՀՀԿ-ական պատգամավոր, Կորյուն Նահապետյանը, ով նրա քրոջ ամուսինն է, օգնել է, որ այդքան շատ ձայն հավաքի իր ընտրատարծքում:

«Ճիշտ ա ասում, ինքն ա օգնել, ամեն ինչով օգնել ա, ես մի քիչ խաթր ունեմ, բայց Կորյունն ավելի շատ ունի»,- ասաց նա: Հարցին՝շաքարի գործարանում ի՞նչ միջադեպ էր գրանցվել, Ալեքսանյանը պատասխանեց. «Դե հիմա, ցավդ տանեմ, եղել ա, ի՞նչ անեմ ես»:

«Ձեր շրջապատում օրենքով գողեր կա՞ն» հարցին Ալեքսանյանը ծիծաղելով պատասխանեց. «Չկան»: Ալեքսանյանը վստահեցրեց նաև, որ չունի մեկ միլիոն դոլար՝ արտերկրից երգիչ բերելու համար: «Կամ էլ, մամուլը էդ ձեր ասածի պես գրել ա, որ մի միլիոն փող եմ տվել, երգիչ եմ բերել, ճի՞շտ ա, թե չէ: Ախր էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի, երեխեքը կդնեին, իմ հարա էտի եքա փող ա, մի հատ լավ տրիկոտաժի մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել