Panorama.am-ը գրում է.

«Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի պահպանումը թանկ է նստում հակամարտող երկու կողմերի վրա էլ»,-այսօր կայացած «Կովկաս 2016» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ միաժամանակ շեշտելով, որ իր երկիրը լիարժեքորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն իր հերթին նշեց, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում ունենալ չի կարող: Նա նաև ցավ հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման առնչությամբ՝ նկատելով, որ այդ գործընթացը ԵԱՀԿ-ին կզրկի տարածաշրջանային կայացվածությունից:

Անդրադառնալով հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններին՝ Լուկաս Գասսերը նկատեց, որ թեև Հայաստանը ոչ այնքան  արագ տեմպերով է գնում դեպի տնտեսական ոլորտի բարեփոխումներ, սակայն շվեյցարական ընկերությունները հույս ունեն, որ երկկողմ առևտրային կապերն ապագայում ավելի արագ կզարգանան:

Քննարկմանը ներկա Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ 2016-ը չափազանց հետաքրքիր և հագեցած տարի էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել