«Կառավարության 2017-2020 թթ. Պետգույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկվել է 47 պետական հաստատություն, որից 11-ն առողջապահական հաստատություններ են:
 
«Առաջին ընթերցման քննարկման ավարտին զրուցեցինք նախագծի զեկուցողի՝ ՀՀ պետգույքի կառա­վարման վարչության պետ Արման Սահակյանի հետ: Նա մեզ ասաց, որ այս 47 հաստատություններն ընդունվել են կոնկրետ գերատեսչությունների առաջարկով, ամեն գերա­տեսչություն իրեն ենթակա հաստա­տությունների ցանկն է ներկայացրել: Եվ ընտրվել են հիմնականում այն ընկերությունները, որոնք շահույթ չապահովող են, ներդրումների լուրջ խնդիրներ ունեն:
 
-Պայմանագրով ի՞նչ է նախա­տեսվում, այդ ընկերությունները ձեռք բերողները ներդրում պետք է անեն, թե կարող է վերջում բարձի­թողի վիճակում հայտնվեն:
 
-Էն, ինչը որ պետք է լինի, դրանք ամրագրվելու են պայմանագրով: Առավել ևս, էնտեղ կան ընկերու­թյուններ՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը, ճառագայթային և Այրվածքաբանության ինստիտուտը և այլն: Սրանց մասով անպայման ամրագրվելու է, որ պրոֆիլի փոփոխություն չլի­նի, կատարվեն ներդրումներ, նոր տեխնիկայի ձեռքբերում, աշխատա­տեղերի բացում և այլն: Իսկ մնա­ցածի դեպքում, տարբեր մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում, բնականաբար, կա­ռավարությունն արդեն մասնավորեցման ծրագիրը հաստատելուց հետո նոր մենք կստանձնենք էդ գործառույթը և կսկսենք բանակցել մասնավորի հետ:
 
-Պարոն Սահակյան, ծրագրով են նշվելու յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի հետ մասնավորեցման պայմանները, թե հընթացս դրանք կամրագրվեն:
 
-Անպայման, ես դրա համար եմ ասում՝ մենք պիտի տարանջատենք Ազգային ժողովի գործառույթները և կառավարության գործառույթ­ները: ԱԺ-ի գործառույթները հիմ­նականում այն է, ինչ այսօր տեղի է ունենում, այսինքն՝ խորհրդարա­նը պիտի ընդունի կամ չընդունի մասնավորեցման ծրագիրը, դրանից հետո նոր արդեն կառավարության գործառույթները, ի դեմս Պետգույքի կառավարման վարչության, կսկսեն իրականացվել՝ ելակետային տվյալ­ներ, դրանց հիման վրա փաթեթ­ների կազմում, դրանից հետո՝ գնա­հատում, ուղիղ օտարում, մրցույթ, աճուրդ և այլն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել