Բեռլինից 40 կմ հեռավորության վրա գտնվող Վյունսդորֆ քաղաքը ժամանակին կոչում էին «փոքրիկ Մոսկվա»՝ այնտեղ ապրող 50 հազար խորհրդային զինվորների պատճառով: Գերմանիայում խորհրդային զորքերի շտաբ-բնակարանում կար հիվանդանոց, դպրոց, խանութներ, ինչպես նաև օրական մեկ գնացք էր գնում Մոսկվա։

Բեռլինյան պատի փլուզումից հետո զինվորականները հետ կանչվեցին հայրենիք: Նրանք հաշված օրերի ընթացքում, թողնելով կահույքն ու կենցաղային տեխնիկան, անգամ ընտանի կենդանիներին, լքեցին տները։

Այսօր ուրվական-քաղաքում ընդամենը 6000 մարդ է բնակվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել