Panorama.am-ը գրում է.
Այսօր ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում ներկայացվելու էր Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ներկայացումը նվիրվում էր խաչատրյանական «Գայանեի» ստեղծման և առաջնախաղի 75-ամյակին: Սակայն ներկայացումը չի կայացել:
«Ներկայացումից առաջ նվագախումբը դուրս չի եկել ելույթի, տապալել է ներկայացումը»,- Panorama.am-ին հայտնեցին օպերային թատրոնից:
Նշեցին, որ  օրեր առաջ  թատրոնում տեղի է ունեցել կրճատումներ.  583 աշխատակցից 10 հոգի վարչական մասից ստացել էր ծանուցում:
«Այսօրվա այս տապալումը նաև որոշակիորեն առնչություն ունի դրա հետ, որովհետև, ըստ էության, կազմակերպիչներից ոմանք հենց  այդ անձանցից են, ովքեր հրահրել են նվագախմբին նման քայլի: Վաղն առավոտյան նվագախմբի անդմաները բացատրագրեր կգրեն՝ ավելի հստակ հասկանալու համար, թե ինչն է եղել 1160 հանդիսատեսի չհարգելու պատճառը:
Բոլոր տոմսերը հետ են վերադարձվելու, ու հանդիսատեսը կստանա իր վճարած գումարը:  Թատրոնի ղեկավարությունը հայցում է իր ներողամտությունը հանդիսականներից ներկայացման խափանման համար»,- թատրոնի  ղեկավարության պաշտոնական մոտեցումը փոխանցեցին թատրոնից:

Oրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից հայտնել էին, որ  թատրոնում ընթացիկ աշխատանքային գործընթացը բարելավելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թատրոնի վարչական կազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել. «Նախկին աշխատակիցներից ոմանք, հասկանալի պատճառներով, օպտիմալացման արդյունքում այլևս չեն աշխատելու թատրոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել