Ներկայացնում ենք տղամարդկանց 7 ամենատարածված սովորություն, որոնք ամենաշատն են նյարդայնացնում կանանց:

1. Դեսուդեն նետված հագուստ

Տղամարդու՝ ամենուր թափթված հագուստը, թերևս, ամենաշատն է նյարդայնացնում կանանց:

2. Առցանց կյանքը

Ժամանակակից ամուսնական զույգերի գլխավոր խնդիրներից է:

3. Գրադարան զուգարանում

Շատ կանայք չեն հասկանում՝ ինչու են տղամարդիկ սիրում կարդալ զուգարանում, ոչ թե հյուրասենյակում կամ աշխատասենյակում:

4. Լիակատար անօգնականություն

Շատ կանանց կատաղության է հասցնում, որ տղամարդը կարող է սովից մեռնել լեփ-լեցուն սառնարանի կողքին: Նա նույնիսկ չի կարողանում ճաշն ինքնուրույն տաքացնել իր համար:

5. Կենցաղային ամնեզիա

Կանայք չեն դադարում զարմանալ՝ ինչպես իրենց տամարդիկ, ովքեր շատ լավ հիշում են վերջին իրի գինը և սիրելի ֆուտբոլային թիմի խաղի ստույգ ժամը, կարող են ամիսներ շարունակ հիշեցնելու կարիք ունենալ, որ պետք է դարակը նորոգել կամ լամպը փոխել:

6. Տարօրինակ տնտեսում

Երբ բանը հասնում է սիրելի կնոջ համար կոշիկ և հագուստ գնելուն, տղամարդկանց մեծ մասն անմիջապես հիշում է, որ իրենք պետք է խնայեն ավելի կարևոր իրերի համար: Իսկ երբ կինն ուզում է ազատվել ամուսնու անպետք և հին իրերից, դրանք նրան կենսականորեն անհրաժեշտ են դառնում:

7. Անսպասելի հյուրեր

Պատկերացրեք, կինը սպասում է ամուսնուն ռոմանտիկ ընթրիքի համար: Եվ անսպասելիորեն տուն են գալիս ոչ միայն ամուսինը, այլև նրա ընկերները…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել