Tert.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախազգուշացրել է մի շարք երկրներում սպասվող հարձակումների մասին: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել են ԻՊ-ին առնչվող լրատվական աղբյուրները:
Խմբավորումն իր կողմնակիցներին կոչ է արել խուսափել մարդաշատ վայրերում հայտնվելուց, քանի որ «հազարավոր մարտիկներ» պատրաստ են ահաբեկչություններ իրականացնել:

ԻՊ-ը, մասնավորապես, զգուշացրել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Ավստրալիայում իրականացվելի հարձակումների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել