Այ, քեզ բան... Ուրեմն, մի 20 հոգի, ովքեր իրենք իրենց «բնապահպան» են կարգել, գնացին հրապարակ, ու Րաֆֆի Հովաննիսյանը ասաց, որ ինքը կանգնում է նրանց կողքին՝ առանց հասկանալու, թե ինչ է կատարվել: Եղիան (կամ Իլյա) ԱՄՆ-ում սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասել է, թե Կապանի «ԴԻՆՈ» ընկերությունում մարդկանց աշխատանքի են ուղարկում էլեկտրաշոկով, և հիմա ընկերությունը դատի է տվել՝ զրպարտությունը հերքելու պահանջով...ու մի 20 հոգի, որոնք կապանցի էլ չեն, անում են ամեն ինչ, որ պատրանք ստեղծեն, թե սա բռնաճնշում է և հասկանալով, որ դատարանում պատժվելու են, փորձ են անում քաղաքականացնել հարցը... Եվ այս ամենին միանում է նաև Րաֆֆի՞ն, բա եթե այդ մարդկանց ասածները իրականություն դառնան, ձեր ասած «հաղթական Կապանը», որը, ի դեպ, քվեարկեց ձեր օգտին, կմնա առանց հիմնական աշխատատեղի... Սա՞ էր լինելու կապանցիներից Ձեր շնորհակալությունը: Կապանցին դեմ քվեարկեց գործող ռեժիմին, որ Սյունիքի մարզկենտրոնում անկախության ողջ ընթացքում աշխատատեղ չի հիմնել, և այդ ընթացքում բնակչության թիվը նվազել է 15.000-ով, որ հիմա 8.000 աշխատանք փնտրող ու գործազուրկ կա, ինչը նշանակում է, որ էլի նվազելու է... Ապավինելով Րաֆֆի Հովաննիսյանի ուղղամտությանը՝ դիմում եմ նրան՝ հորդորելով հանդես գալ նոր հայտարարությամբ ու հրաժարվել իր՝ հանրահավաքում արված հայտարությունից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել