Newmag.am-ը գրում է.

Չգիտես ինչու, ասում են, որ նոր բարձրունքների նվաճումը և ամբողջությամբ հյուծվածությունը առանց իրար չեն լինում: Այդպիսի բան չկա: Ուժասպառ լինելը հաջողության հասնելու նշան չէ: Այն միջոց է, որով մեր օրգանիզմը ակնհայտ ակնարկում է, որ ժամանակն է` կանգնել:

1. Քնեք բավարար

Մեր մարմինը մեխանիզմ է, գեղեցիկ և աներևակայելի բարդ համակարգ, որը խնամքի և հանգստի կարիք ունի: Աշխատանքն ավարտելով` դուք ամեն օր անջատում եք համակարգիչը: Մոտավորապես նույնն էլ անհրաժեշտ է մեր մարմնին ու մտքին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լավ քունը ուղեղն ազատում է տոքսիններից, որոնք հավաքվում են օրվա ընթացքում: Ահա թե ինչու է 7-8 ժամ լիարժեք հանգիստը այդքան կարևոր հոգեկան և ֆիզիկական առողջության համար:

2. Մտածեք` ի՞նչ և ինչպե՞ս եք ուտում

Ձեր սնվելը իմաստալից դարձնելու համար անհրաժեշտ է պրակտիկա: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր սովոր են մի բան ծամել ոտքի վրա` զուգահեռ պատասխանելով հերթական նամակին կամ ուսումնասիրելով հեռախոսային զանգերը: Գիտակից սնվելու պրակտիկան օգնում է հասկանալ, թե ձեր կերածը ինչ օգուտ է տալիս ձեր օրգանիզմին: Քաղցը բավարարելու համար անհրաժեշտ է առողջ հարաբերություն ունենալ սննդի հետ: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սնվելու այդպիսի մոտեցումը զգալիորեն բարելավում է տրամադրությունը, իջեցնում է սթրեսի մակարդակը, օգնում է ձեռք բերել օգտակար սննդային սովորություններ և նույնիսկ ազատվել ավելորդ քաշից:

3. Հեռու մնացեք կոֆեինից

Կոֆեինը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա: Եթե դուք մտահոգված եք, լարված և հիստերիայի մեջ, սուրճի հերթական բաժակը կթեթևացնի ձեզ, բայց ոչ երկար ժամանակով: Դրա փոխարեն օգտագործեք հանգստանալու այլ` ավելի արդյունավետ ու առողջարար միջոց` ֆիզիկական վարժություններ կամ մեդիտացիա: Եթե առավոտները առանց սուրճի չեք կարողանում դիմավորել, ապա այդ խմիչքի հետ տեղափոխվեք այլ հարթություն ու որպես գիտակից մարդ հասկացեք, թե ինչքան վնասակար է այն ձեր առողջության համար: Սուրճը լցրեք ձեր հավանած բաժակի մեջ և զգացեք նրա գերող բուրմունքը: Մի քանի րոպե հետո կհասկանաք, որ հոտ քաշելն ավելի հաճելի է, քան հենց ինքը սուրճը:

4 Սկսեք շարժվել և կանգ մի առեք

Շարժումը ոչ միայն տրամադրությունը բարձրացնելու և սթրեսը նվազեցնելու լավ միջոց է, այլև փայլուն հիշողություն ունենալու արդյունավետ միջոց: Անընդհատ աճող լարվածության դեմ լավագույն դեղատոմսը ֆիզիկական ակտիվությունն է: Յոգայի, վազելու կամ հեծանիվ վարելու համար ծախսած յուրաքանչյուր րոպեն մեծ ներդում ունի սթրեսին հակազդելու գործում: Հաջողակ մարդիկ նախընտրում են մարզվել հենց առավոտյան:

5. Լավագույն հանգիստը լռությունն է

Այո, այո, այո: Առանց մեդիտացիայի կյանքը փոխելու ոչ մի մեթոդ օգուտ չի տա: Բժշկի այցելությունների 80 տոկոսը սթրեսի հետևանք է: Պատկերացրեք` ինչքան ժամանակ և գումար եք ծախսում: Այդ ծախսերը կարող ենք կրճատել մեդիտացիայի շնորհիվ: Օրական 5 րոպե մեդիտացիան օրը կդարձնի շատ ավելի ուրախ:

6. Հոգ տարեք ձեր մարմնի մաշկի մասին

Ամեն ինչ շատ պարզ է` ուրախ է մաշկը. ուրախ եք դուք: Ընտրեք այն, ինչը ոչ միայն կլավացնի մաշկի գույնը, այլև իսկական օգուտ կտա օրգանիզմին: Կլինի դա կոսմետիկա, թե սնունդ: Պարզապես կրկնեք բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները առավոտյան և երեկոյան: Որոշ ժամանակ անց դուք կհասկանաք, որ մաշկը փայլում է, տրամադրությունն էլ նախկինի պես վատ չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել