Tert.am-ը գրում է.

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ հասարակության մոտ միշտ անվստահություն կա սեփականաշնորհման պրոցեսի հետ կապված:  

«Այս օրենքի նախագիծը, որ բերել է կառավարությունը, տարբերվում է նախորդ տրամաբանություններից՝ դրական իմաստով: Առաջին անգամ է, որ միայն չոր ցանկ չի բերվում: Այս անգամ որոշակի սկզբունքներ են փորձել դնել օրենքի նախագծի մեջ՝ կապված նրա հետ, թե ինչու է կատարվում այս սեփականաշնորհումը, ինչ նպատակ է հետապնդում»,- ասաց Ռուստամյանը:


Ռուստամյանը նկատեց, թե պետք է լինի ավանդույթ, որ եթե կառավարությունն  ինչ-որ ցանկ բերում է, ապա այդ ցանկը ինչպես մտավ, այդպես չպետք է դուրս գա ԱԺ-ից:

«Պետք է կառավարությունն իմանա, որ ԱԺ-ն դնելու է ֆիլտրեր, որ բերված ցանկերը այդ ֆիլտրով անցնեն»,-ասաց նա և նշեց, թե ֆիլտրը պետք է լինի երկու սկզբունքով՝ նախ, որ պետք է հստակ նշել, թե ինչո՞ւ է պետք կատարել մասնավորեցումը, ի՞նչ անհրաժեշտություն կա սեփականաշնորհում իրականացնելու, ինչի՞ հիման վրա ենք գնում սեփականաշնորհման, ի՞նչ ցուցանիշներ ենք ուզում բավարարել, և այդ հստակ սկզբունքները սահմանվեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել