Քանի որ արդի և հատկապես մեր իրականությունում խիստ ակտուալ է բազիսային ռազմագիտական գիտելիքների պաշար ունենալ, իսկ մեզ մոտ հատկապես երիտասարդության ու մեդիա ոլորտում ներգրավված կադրերի առումով այն, մեղմ ասած, կաղում է, կարծում եմ՝ այս դասընթացները կարևոր են:
Աշխարհը փոխվում է, մարտահրավերները խստանում են, փոխվում են նաև պատերազմները: Երեկ Թեհրանում տեղի ունեցածը լրացուցիչ հիմնավորում էր:
Մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու ինտերակտիվ դասախոսություններ, ծավալել թեժ քննարկումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հանդիպել տարբեր ռազմական փորձագետների, պատմաբանների հետ:
Դասընթացի օրակարգում մասնավորապես ընդգրկված են.
 Ռազմարվեստի ձևավորումը 19-20-րդ. պատերազմասերունդներ
 20-րդ դարի հիմնական պատերազմները
 Անկանոն և հիբրիդային պատերազմներ
 Ապագայի պատերազմները և Հայաստանը
 Սպառազինության զարգացումը վերջին 50 տարում
 Ապրիլյան պատերազմ
 Հայաստանի արդի մարտահրավերները
 Արցախյան հակամարտության հեռանկարները
Ամառային դպրոցի նպատակն է հնարավորություն ընձեռնել մասնակիցներին ծանոթանալու պատերազմների պատմությանը, ուսումնասիրել տարբեր ռազմական ստրատեգիաներ, քննարկել և վերլուծել Հայաստանի ներկայիս իրավիճակը՝ Արցախյան հակամարտության պայմաններում: Կխոսենք այս ամենի մասին:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել