«2000-ականների ընթաց­քում ցեմենտի արտադրությունը Հա­յաստանում վերելք էր ապրում, ինչը հիմնականում պայմանավորված էր շինարարական բումով: Հայաստա­նում գործող ցեմենտի արտադրու­թյամբ զբաղվող 2 ընկերություններ միասին 2000-ականների կեսերին արտադրում էին տարեկան միջինը 550-600 հազար տոննա ցեմենտ: Ցեմենտի արտադրության պիկը 2007 թվականն էր, երբ (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով) Հայաստանում ար­տադրվեց մոտ 722 հազար տոննա: Դրանից հետո սկսվեց անկումը: 2008 թվականին ցեմենտի ար­տադրությունը նվազեց մինչև 624.6 հազար տոննա, իսկ 2009 թվականին մինչև 467.3 հազար տոննա: 2010- 2015թթ. ընկած ժամանակահատվածում ցեմենտի արտադրությունը շա­րունակում էր նվազել, սակայն՝ ոչ կտրուկ, արտադրվում էր միջինը 425- 430 հազար տոննա ցեմենտ:

Իսկ հիմա ուշադրություն դարձրեք 2016թ. ցուցանիշին, արտադրվել է 267.9 հազար տոննա: 2015-ի համե­մատ ցեմենտի արտադրությունը նվազել է մոտ 36%-ով: Ընդ որում, նվազման միտումը պահպանվում է նաև այս տարի: ԱՎԾ տվյալներով՝ 2017թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 62.7 հազար տոննա ցեմենտ, որը 20%-ով քիչ է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշից:
 
2008-2010թթ. ցե­մենտի արտահանման ծավալները կայուն նվազել են հասնելով տարե­կան 38 հազար տոննայի, հետո սկ­սել են աճել, սակայն մինչճգնաժամային ցուցանիշին այդպես էլ չեն հասել: 2013-ին Հայաստանից ար­տահանվել է 185.5 հազար տոննա ցեմենտ, որից հետո կրկին սկսել է անկման փուլը, այս անգամ ավելի դաժան: 2014թ. արտահանումը կազ­մել է 73 հազար տոննա, 2015-ին ըն­դամենը 3.7 հազար տոննա, իսկ 2016-ին Հայաստանից ցեմենտ չի արտահանվել: Սա ցույց է տալիս, որ ցեմենտի արտադրության ծավալնե­րի նվազումը պայմանավորված է առաջին հերթին՝ ոչ թե ներքին պա­հանջարկի նվազմամբ (շինարարության անկման պատճառով), այլ ար­տահանման նվազման: Կարճ ասած, հայկական ցեմենտի նկատմամբ նվազել է պահանջարկը արտերկրում, իսկ 2016-ին ընդհանրապես զրոյացել: Ընդ որում, արտերկիր ասելն այս դեպքում չափազանցված է, քանի որ հայկական ցեմենտն ար­տահանվել է միայն մեկ երկիր՝Վրաստան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել