«Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) վերջին զեկույցը ԼՂ հակամարտու­թյան մասին տարաբնույթ մեկնաբանությունների տե­ղիք է տվել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում:
 
«Լեռնային Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակ­վում» վերտառությամբ զեկույցում խոսվում է պատերազմի վտանգի կտրուկ աճի մասին, իսկ լարվածու­թյունը, ըստ զեկույցի հեղինակների, կարող է շատ հանկարծակի հան­գեցնել լայնամասշտաբ ռազմա­կան գործողությունների:
 
Այնուամենայնիվ, կան փորձա­գետներ, որոնք համամիտ չեն զե­կույցի վերլուծական մասի հետ և կարծում են, որ հակամարտության գոտում «ոչ պատերազմ, ոչ խաղա­ղություն» վիճակը կարող է դեռ եր­կար պահպանվել, քանի դեռ խախտված չէ ուժերի բալանսը:

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ, զեկույցի համա­հեղինակ Օլեսյա Վարդանյանի կարծիքով՝ զեկույցը կազմելիս տարվել է բավականին ծավալուն աշխատանք: Իրականացվել են 100-ից ավելի հարցազրույցներ Հա­յաստանում, Ադրբեջանում և ԼՂ-ում:

«Մենք շատ գործոններ հաշվի առնելով ենք հանգել այն եզրակա­ցությանը, որ պատերազմի հավանականությունը հակամարտության գոտում բավականին բարձր է: Մենք խոսել ենք տարբեր փորձագետնե­րի, հասարակ քաղաքացիների ու պաշտոնյաների հետ բոլոր կողմերում: Պարզվել է, որ անցյալ տարվա ապրիլյան ռազմական բախումնե­րից հետո կողմերի մոտ ամրապնդ­վել են իրենց մոտեցումները: Ադրբեջանում պնդում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բա­ցակայության դեպքում կարող են նոր գործողությունների դիմել, որ­պեսզի վերադարձնեն տարածքնե­րը, իսկ հայկական կողմում նշում են, որ պատրաստ են պատերազմի և դրա մեկնարկի դեպքում ոչ թե պաշտպանվելու, այլ անցնելու են հակագրոհի՝ շարժվելով Ադրբեջանի խորքերը»,- նշեց Օլեսյա Վարդանյանը՝ հավելելով, որ պատերազմի վերսկսման գոր­ծոնները և տրամադրությունները «ոչ մի տեղ չեն կորել, դեռ ավելին՝ ամրապնդվել են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել