Երբ Հիսուսը լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը եկավ, նրա դեմ ելան երկու դիվահարներ, որոնք դուրս էին եկել ժայռափոր գերեզմաններից։ Սրանք այնքան կատաղի էին, որ որևէ մարդ այդ ճանապարհով չէր համարձակվում անցնել։ Սրանք աղաղակեցին՝ ասելով.
- Ի՞նչ ես ուզում մեզանից, Հիսո՛ւս, Աստծո՛ւ Որդի, եկար, որ ժամանակից առաջ տանջե՞ս մեզ։
Նրանցից քիչ հեռու խոզերի մի մեծ երամակ էր արածում։ Չար ոգիները աղաչում էին Հիսուսին՝ ասելով.
- Եթե մեզ դուրս ես հանելու, մեզ թո՛ւյլ տուր գնալ խոզերի երամակը։
Հիսուսն ասաց.
- Գնացե՛ք։
Եվ չար ոգիները, դիվահարներից դուրս ելնելով, գնացին խոզերի երամակը։ Եվ ահա խոզերի ամբողջ երամակը խուժեց զառիթափից ցած, դեպի լիճը ու խեղդվեց այնտեղ։
Խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին կատարվածի մասին, նաև՝ ինչ որ պատահել էր դիվահարներին։ Քաղաքի բոլոր բնակիչները Հիսուսին ընդառաջ ելան և հենց որ տեսան նրան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։
(Մատթեոսի ավետարան 8:28-34)

Արդարև, «Ձեր պատճառով հեթանոսներն անարգում են Աստծու անունը»:
(Պողոս առաքյալի նամալը հռոմեացիներին 2:24)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել