«Երեկ՝ հունիսի 7-ին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի կրտսեր դստեր՝ Սվետայի հարսանիքն էր։ Նա նախորդ տարի նշանվել էր եղբոր համադասարանցու՝ աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու՝ Հովիկի հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է:


Հարսանիքը կայացել է Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում, նորապսակների քավորն էլ օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է: Հարսանիքին երգել է մի ամբողջ աստղաբույլ, անգամ ռեփեր Տիմատին, ով այսօր պետք է Հանրապետության հրապարակում անվճար համերգով հանդես գա։ Նա մեկ օր շուտ է ժամանել՝ հատուկ այդ հարսանիքին երգելու համար: Ռեփերը մի քանի երգ է կատարելու:


Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ևս Տիմատին ժամանել էր Երևան, սակայն բեմ չէր բարձրացել, ելույթ էին ունեցել միայն Քրիստինա Սին, Մոտը եւ L՛One-ը։ Կազմակերպիչները պատճառաբանել էին, թե համերգի ընթացքում տեխնիկական խնդիրներ էին առաջացել։ Եվ հիմա, որպես փոխհատուցում, կազմակերպվել է բացօթյա անվճար համերգ Հանրապետության հրապարակում»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել