Life.panorama.am-ը գրում է.
Մայիսի 31-ին Սոչիում կայացավ «Արմենիա TV»-ի մրցանակաբաշխությունը, որն իր ձեւաչափով տարբերվում էր մրցանակաբաշխութունների վերաբերյալ տարածված պատկերացումից: Մրցանակաբաշխության ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց մանրամասների մասին:
 «Այս մրցանակաբաշխությունը, որպես այդպիսին, նոր ֆորմատ էր, քանի որ չկար ժյուրի եւ տարբեր մրցանակներ, փոխարենը` կար մեկ մրցանակ «Տարվա երգ» անվանումով: Այսինքն` մրցանակներ էին ստանում հրավիրված բոլոր հյուրերը, նրանք, ովքեր 2016թ-ի ընթացքում ակտիվ են գործել ու հիթեր են թողարկել»,- պատմեց ռեժիսորը:
Գ. Գասպարյանի խոսքով` մրցանակակիր արտիստներն ընտրվել են հատուկ սկզբունքով.
  «Բավականին մեծ աշխատաքն է տարվել, մինչեւ ընտրվել են 25 մրցանակակիրները: Մենք հետեւել ենք եւ հաշվարկել, թե այս կամ այն արտիստի տեսահոլովակը կամ երգը որքան դիտումներ է գրանցել համացանցում եւ հեռուստատեսային վարկանիշային սանդղակում: Այսինքն` ժյուրին հանդիսատեսն էր, մրցանակ ստանում էր նա, ում մարդիկ առավել շատ էին հետեւել տարվա ընթացքում: Ի դեպ` շատ երգիչ-երգչուհիներ եղան, ովքեր ցանկություն հանտնեցին մասնակցելու, սակայն մենք ստիպված էինք մերժել նրանց` պատճառաբանությամբ, որ նախորդ տարվա իրենց գործունեությունը թույլ չի տալիս: Կարծում եմ` այս մրցանակաբաշխության ձեւաչափը նաեւ խթանիչ ուժ կհանդիսանա, որպեսզի այս տարի մեր արտիստներն առավել ակտիվ աշխատեն` հաջորդ տարի մրցանակակիր դառնալու համար»,- հստակեցրեց նախագծի ռեժիսորը:
Մրցանակաբաշխությանը ներկա են եղել Քրիստինե Պեպելյանը, Սիրուշոն, Լիլիթ Հովհաննիսյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Սարոն, Արամեն, Մեծ Հայքի Նարեկը, Գեւորգ Մարտիրոսյանը, Մարտին Մկրտչյանը, Սոնան, Մհերը, Սոֆի Մխեյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ այլք: Մրցանակաբաշխությանը մասնակցել են ինչպես էստրադային կատարողներ, այնպես էլ ժողովրդական, գուսանական երգերի կատարողները:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել