Սիարան երկրորդ երեխայի ծնվելուց մեկ ամիս անց նիհարել է միանգամից 9 կիլոգրամով: Նա այս մասին պատմել է  երկրպագուներին և   սոցցանցում տեղադրել իր լուսանկարը:

Սիարան գրել է. «Ես  երբեք չէի  հաշտվի այն մտքի հետ, որ գիրացել եմ 27 կիլոգրամով: Եվ ինձ հաջողվեց  Սիեննայի ծնվելուց 4 շաբաթ անց նիհարել 9 կիլոգրամով»: 

Սիարան ավելորդ կիլոգրամներից ազատվելու իր եղանակն ունի, որը նա արդեն փորձել է  առաջնեկի՝ Ֆյուչերի ծնունդից հետո: Երգչուհին այդ ժամանակ  4 ամսում    նիհարել է 27 կիլոգրամով: Այս ամենին նա հասել էր ֆիթնեսի շնորհիվ: Բացի այդ, նա հատուկ սննդակարգ է պահպանում:

Երգչուհին պատմել է, որ իրեն օգնում է իր մարզիչը: Առաջին պարապմունքները մեկ ժամ են տևել, ապա   տևողությունն ավելացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել