Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
Ուշագրավ է, որ այսօր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից ընդամենը 8 օր առաջ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում իրանցի սահմանապահների և քրդական «Փժակ» խմբավորման միջև տեղի ունեցած զինված բախման հետևանքով 2 սահմանապահ էր զոհվել:
ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել էր, որ դեպքի առնչությամբ դիվանագիտական խողովակների միջոցով Իրանը դիմել է Թուրքիային և սպասում է համապատասխան արձագանքի:
Անկարան էլ իր հերթին Թեհրանին մեղադրել էր «PKK»-ի անդամներին Իրանում ապաստան տրամադրելու մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել