Yerkir.am-ը գրում է.

Հունիսի 7-ին, ժամը 09:21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի տարածքում գտնվող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամբարում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Բյուրեղավան քաղաքի բյուրեղապակու գործարանի մոտակայքում գտնվող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրի բաժանարարի հորանից բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել