Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները փաստում են այն մասին, որ մի շարք եվրոպական երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացել է: Դրան զուգահեռ՝ դրական միտում է առկա ԱՊՀ պետությունների կողմից:

Մասնավորապես, եթե 2014 թվականին Հայաստան էին ժամանել ղազախստանցի 5000 զբոսաշրջիկ, նախորդ տարի այդ թիվը աճել է 524-ով՝ հասնելով 5524-ի: Այսքանով, սակայն, Հայաստանը բավարարվել չի պատրաստվում: Հայտնի է, որ շուտով Ղազախստանում հայտարարվելու է Հայաստանի զբոսաշրջության տարի: Դա շատ լավ հնարավորություն է զբոսաշրջիկների թիվը ավելացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել