«Մեր պաշտոնյաներն իրենց կարգավիճակից բխող գլխավոր առավելությունը համարում են գործուղումները: Դա է պատճառը, որ կառավարության անդամները, պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ ողջ տարին շրջագայում են, իսկ այդ գործուղում­ների արդյունավետությունը չի երևում: Իհարկե, ամեն մի «կամանդիրովկայից» հետո չինովնիկները լուրջ դեմքով ասուլիս են տալիս ու պատմում, թե որքան կարևոր էր այդ այցը ինչ-որ մի չխմած երկիր, և թե ինչ հերոսական արարքներ են գործել իրենք այնտեղ հանուն երկրի: Բայց այդ ամենից մեր երկրում որևէ էական տեղաշարժ չի լինում, միակ դրական էֆեկտն այդ անձանց բնակարաննե­րում սառնարանների վրա ավելացող հուշանվեր-մագնիսների տեսականու ընդլայնումն է լինում և սելֆիները՝ այդ երկրի տեսարժան վայրերից:

Նոր գումարման խորհրդարանի աշխատանքները դեռ նորմալ չմեկնարկած՝ պատգամավորներն արդեն մի քանի ուղղությամբ գործուղում­ների են մեկնել, որոնց մասին տեղե­կացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Օրինակ՝ Հայաստանից 8 հոգանոց կազմով պատվիրակություն է մեկնել Ռուսաստանի Դաշնության հեռավոր Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզ՝ հունիսի 5-8-ը մասնակցելու Հայաս­տանի Հանրապետության Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստին: Մի անհասկանալի կա­րևոր գործուղում, որին միայն «Ելք» խմբակցությունից մասնակցում է մի­անգամից երեք հոգի՝ արևմտամետների համարում ունեցող էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյան ու Արա­րատ Միրզոյանը: Այս հույժ կարևոր նիստին մասնակցում են նաև մյուս խմբակցությունների ներկայացուցիչ­ներ՝ ՀՀԿ-ից Հայկ Բաբուխանյանը, նորաթուխ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանն ու Հերմինե Նաղդալյանը: Վերջինս պատվիրակության ղեկավարն է: «Ծառուկյան դաշինքից» մասնակցում են Տիգրան Ուրիխանյանն ու Տատյանա Միքայելյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը: Հունի­սի 13-16-ն էլ Դանիայի Թագավորու­թյան Բորնհոլմ քաղաք կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ մասնակցելու ԵԽԽՎ քա­ղաքական և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշ­խատանքներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել