Life.panorama.am-ը գրում է.
 «Մաշան և արջը» ռուսական հանրահայտ մուլտֆիլմի հեղինակները կարծում են, որ այն մեծ հաջողություն է ունենալու մուսուլմանական երկրներում, հայտնում է Newsru.com-ը:

 Մուլտֆիլմի ստեղծողների խոսքերով, «Մաշան գլխաշոր է կրում, ինչը համապատասխանում է մուսուլմանների սկզբունքներին», այդ իսկ պատճառով, մուլտսերիալը կարող է մեծ տարածում գտնել մուսուլմանական երկրներում:

 Նշենք, որ Թուրքիան մահմեդական երկրներից առաջինն է սկսել հեռարձակել «Մաշան և արջը» մուլտֆիլմն այս տարվա ապրիլից:

 2009 թվականի հունվարի 7-ից էկրաններին հայտնված մուլտֆիլմը սիրվեց կարճ ժամանակահատվածում և այսօր ամենադիտվող մուլտն է YouTube-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել