Картинки по запросу նորայր նորիկյանԵթե բավարարվեն ներկայացված միջնորդությունները, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու դատավորը կալանավորվեն, դատական համակարգի բուրգում հայտնված մարդիկ, այլ կերպ ասած՝ դատական համակարգի վերնախավը, սուսուփուս, թեկուզև բարոյականության նկատառումներից ելնելով, պետք է ներկայացնեն հրաժարական և հեռանան։
Եթե 8 ամսվա մեջ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվում և կալանավորվում է 4 դատավոր, որից մեկը՝ դատարանի նախագահ, Դուք մնում եք, որ ի՞նչ անեք․․․
Ավելին՝ ժամանակն է, որ դատական համակարգից հեռացվեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր հանուն Հայաստանի Հանրապետության փոխարեն դատական ակտ կայացնելու, այդ ակտերը կայացնում են հանուն «ԴԵՊՈՒՏԱՏԻ», «կիսագողականի», «լավ տղու»․․․
Լրիվ լուրջ՝ այս ապականված մթնոլորտին պետք է վերջ տրվի՞, թե՞ ոչ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել