Araratnews.am-ը գրում է.
 Բրիտանական ոստիկանությունը հայտնել է Լոնդոնի՝ հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն իրականացնողներից երկուսի անունները. նրանք են՝ 27-ամյա Հուրամ Շազադ Բուտը և  30-ամյա Ռաշիդ Ռեդուանը: Այս մասին հաղորդվում է BBC-ն:

Հուրամ Բրուտտն ամուսնացած է, ունի երեխաներ, և արդեն մի քանի տարի բնակվում էր Լոնդոնում: Նրանով հատուկ ծառայությունները հետաքրքրվել էին 2 տարի  առաջ, սակայն որևէ ապացույց չկար, որ նա կարող է ահաբեկչություն նախապատրաստել: Ռեդուանը բնակվում էր Լոնդոում, ուներ Մարոկկոյի և Լիբիայի քաղաքացիություն:

Բորո շուկայի տարածքում հարձակումների հետևանքով զոհվել էր 7 մարդ, վիրավորվել մոտ 50-ը:

Ահաբեկիչները հայտարարությունը տարածել են Amaq տեղեկատվական գործակալության միջոցով:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանությունը ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով 12 մարդ էր ձերբակալել: Նշենք նաև, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումը ստանձնել էր ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել