«Հայաստանում կրթական դիպլոմներ վաճառելու աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Այս անգամ իրավապահները բացահայտել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմի վաճառքի նոր դեպք:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դիպլոմները վաճառվել են ՀՀ ՊՆ զինվորականներին, որպեսզի դրանք ՊՆ-ին ներկայացնելով՝ կարողանան զինվորական բարձր կոչումներ ստանալ:

Տեղեկացնենք, որ դեռևս այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր կեղծ դիպլոմներ վաճառելու աղմկահարույց մի քանի դեպք: ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական բուհ-երի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաև օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրև թե եկել են Հայաստան և իրավաբանի, բժշկի կրթություն ստացել: Բայց իրավապահները բացահայտել էին, որ քաղաքացիներին տրամադրված դիպլոմները կեղծ էին եղել և ռեկտորներն էլ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Բայց պարզվում է՝ Հայաստանի պետական բուհերի պաշտոնատար անձինք ևս դիպլոմներ են վաճառում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել