«Հունիսի 3-ին Շիրակի մար­զի Ախուրյան գյուղում գտն­վող և ԱԺ ՀՀԿ խմբակցու­թյան պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսան­յանին պատկանող շաքարի գործարանում մահվան ել­քով արտակարգ դեպք էր տե­ղի ունեցել:

Տեղեկացրել էինք, որ նույն գործա­րանի երկու բանվոր Ախուրյան գյու­ղի բնակիչ, 36 տարեկան Շիրակ Ղազարյանը և 41 տարեկան, Այգա­բաց գյուղի բնակիչ Արմեն Թումասյանը ինչ-որ բարձրությունից վայր են ընկել: Շիրակ Ղազարյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որ­տեղ ախտորոշվել էր կրծքավան­դակի փակ վնասվածք, կրծքավան­դակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Շիրակը նույն օրը երեկոյան նաև վիրահատության էր ենթարկվել: Այժմ բժիշկ­ները նրա առողջական վիճակը գնահատում են լավ:

 

Արմեն Թումասյանը ընկնելու հե­տևանքով տեղում մահացել էր: Գյումրու շտապ բուժօգնության կա­յանի հունիսի 3-ի հերթապահ բուժքրոջ՝ Սվետլանա Արամյանի խոսքով՝ Արմենի որովայնի և դեմքի շրջա­նում առկա են եղել արյան հետքեր: Խոսակցություններ եղան նաև այն մասին, որ ընկնելու հետևանքով վերջինիս փորի հատվածն ամբող­ջովին պատռվել է:


ՀՀԿ-ական պատգամավորի սե­փական շաքարի գործարանում տե­ղի ունեցածի հանգամանքները դեռ չի բացահայտվել: Ինչպես armtimes.com-ին փոխանցեցին ՀՀ Քնն­չական կոմիտեի լրատվության բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քր. օր. 241 հոդվա­ծի 2-րդ մասի հատկանիշներով՝ եր­կաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվ­տանգության կամ շահագործման կանոնները խախտելու դեպքի առ­թիվ, որն հանդիսացել է մարդու մահվան պատճառ: ՀՀ ՔԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում են համա­պատասխան գործողություններ: Տպավորություն է ստեղծվել, որ այս դեպքի մասին բոլորը ցանկա­նում են լռել: Մասնավորապես, Այ­գաբացի համայնքապետ Սասունիկ Վանեցյանը կցկտուր խոսելով դեպքի մասին, նշեց, որ չգիտի, թե շաքարի գործարանում ինչ է եղել: armtimes.com -ին հասել էին տե­ղեկություններ, որ Շիրակ Ղազարյանը, Արմեն Թումասյանը ինչ-որ մեծ տարաներից գնացքի վագոն­ների հումք են տեղափոխել, որի ըն­թացքում գնացքը շարժվել է, և իրենք վայր են ընկել: Երեկ մեկ այլ աղբյուրից ստացած տեղեկության համաձայն, տուժածներն ամենևին էլ ընթացքի մեջ գտնվող գնացքից չեն ընկել, ավելին՝ ընկնողները ոչ թե երկու, այլ երեք հոգի են եղել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել