Կա ցելյուլիտ առաջացնող մի քանի գործոն: Կներկայացնենք, թե իրականում ինչն է ցելյուլիտ առաջացնում և ինչպես ընդմիշտ ազատվել դրանից: 

Ցանկացածը կարող է այն ունենալ

Կանայք ավելի շատ են ցելյուլիտով տառապում, քան տղամարդիկ: Ցելյուլիտ առաջացնում են վատ սննդակարգը, դանդաղ մարսողությունը, հորմոնալ փոփոխությունները, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ավելորդ ճարպը, ջրազրկումը, հաստ կաշին և այլն:

Այն կարող է ժառանգական լինել

Ցելյուլիտը կարող է սերնդեսերունդ անցնել:

Այն կարող է առաջանալ մարմնի ցանկացած մասում

Ցելյուլիտն ավելի հաճախ հանդիպում է արյան պակաս շրջանառությամբ մասերում, ուստի աշխատեք պահպանել շրջանառությունը: Կարող եք տարբեր վարժություններ անել այն կանխելու և նվազեցնելու համար: Հետևողական եղեք:

Դա պարտադիր չէ, որ խոսի ավելորդ քաշի մասին

Ցելյուլիտ կարող է առաջանալ շատ պատճառներով, որոնք կապ չունեն քաշի հետ:

Գոյություն ունի մի տեսակից ավել ցելյուլիտ

Ցելյուլիտը միատեսակ չի լինում, գոյություն ունեն տարբեր ձևեր:

Ճարպային ցելյուլիտը ամբողջական նման է նարնջի կեղևի: Շերտազատող ցելյուլիտի պատճառը հեղուկի կուտակումն է: Ֆիբրոզային ցելյուլիտը ծանր է:

Դուք կարող եք օգնել ձեզ

Կարող եք օգնել կանխել այն՝ կրճատելով վերամշակված և արհեստական մթերքների օգտագործումը, որոնց բաղադրիչ են քաղցրացուցիչները, հավելումները, կոնսերվանտները և քիմիկատները: Պետք է նաև խուսափեք կաթնամթերքից, ճարպերից և շաքարի մեծ պարունակությամբ մթերքներից:

Ինչպես ազատվել ցելյուլիտից

Վարժություններ արեք նախքան ցելյուլիտի դեմ քսուքներ օգտագործելը:

Նախքան ցելյուլիտի դեմ քսուքներ օգտագործելը՝ դրանց ազդեցությունը լավացնելու համար տաքացեք վարժությունների միջոցով:

Բաղադրիչներ, որոնք օգնում են ազատվել ցելյուլիտից

Ցելյուլիտի դեմ որոշ քսուքներ պարունակում են centella asiatica, այն օգնում է վերականգնել մաշկի էլաստիկությոնը: Այլ հզոր բաղադրիչ է Գինկգո Բիլոբան, որն արդյունավետորեն օքսիդացնում է մաշկի տակի ճարպային բջիջները և օգնում է լավացնել արյան շրջանառությունը՝ օգնելով ազատվել ցելյուլիտից:

Նվազագույնի հասցնել արտաքին տեսքը

Աղացած սուրճով սկրաբը կարող է օգնել նվազագույնի հասցնել ցելյուլիտի արտաքին տեսքը, այն սկսեք քսել ներքևից և աստիճանաբար վեր բարձրացեք: Սուրճից սկրաբը կօգնի լավացնել ցելյուլտով մաշկի տեսքը, վերացնել ավելորդ հեղուկը: Լավ խոնավեցնող քսուք օգտագործեք:

Օրգանիզմի մաքրում

Կարող եք պարբերաբար մաքրել օրգանիզմը ցելյուլիտի դեմ պայքարն ակտիվացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել