Ինչքան տեսա, Հայրիկյանի դեմ խոսողները փողի բազառ են սարքել: Ու երևի ճիշտ արեց Կարո Եղնուկյանը, որ անդրադարձավ փոխհատուցման խնդրին: Ես էլ իմ կողմից ավելացնեմ: Էդ ինչի՞ չեք բողոքում, որ անմեղ տեղը դատվածները արդարացվելուց հետո դիմում են Եվրադատարան ու ՀՀ կառավարությունը պետբյուջեից, հարկատուների գրպանից վճարում ա էդ անմեղ դատված մարդկանց: Բա էդ մարդկանց խի՞ չեք հիշեցնում, որ լիքը հիվանդ երեխաներ կան, սոված թոշակառուներ կան: Թե՞ էդ մարդկանց վարկաբեկելու հանձնարարություն չեք ստացել: Հիմա բոլոր նմաններիդ հարց եմ տալիս՝ եթե ձեզ անմեղ դատեն ու հետո արդարացնեն ու փոխհատուցում տան, ձեզնից քանի՞սը կհրաժարվի էդ փողից հանուն հիվանդ երեխաների, սոված թոշակառուների: Ասեմ ձեզ, իմացեք, բոլոր անկախության համար դատվածները արդարացվել են ու տարբեր փոխհատուցումներա իրենց հասել, նաև փող: Օրինակ՝ հայրս վեց տարի ա նստել բանտ, հորեղբայրս՝ յոթ տարի, բայց երկուսն էլ հրաժարվեցին էդ փոխհատուցումից: Ինձ ու քրոջս հարցրին՝ կուզե՞ք ստանալ, մենք էլ հրաժարվեցինք: Կային և այլ արտոնություններ, որոնցից երբեք չօգտվեցինք, որքան էլ ծանր վիճակում ենք ապրել, շատերի պես: Նորից եմ հարցնում՝ ձեզնից քանիսը կհրաժարվեին նման փոխհատուցումից: Դե հիմա հաշվեք, թե ինչքան կլիներ Հայրիկյանին հասանելիք փողը, ով տասնյոթ տարի բանտ է նստել: էդ մարդկանց ճնշող մեծամասնությունը ասում էին՝ մենք հայրենիքի ազատության համար ենք դատվել, ու փոխհատուցման հարց չկա: Դա չի փոխհատուցվում: Նաև ասում էին՝ մենք պայքարի ընկերներ ենք կորցրել բանտերում, բա նրանց ո՞նց եք փոխհատուցելու: Այնպես որ, դեռ հարց ա, թե դուք՝ գրողներդ, կարա՞ք չափվեք ձեր բարոյականությամբ Հայրիկյանի հետ, եթե ինքներդ էդ հնարավորությունը ունենայիք: Ու ասեմ նաև, որ էս փոխհատուցումների մասին հասարակության լայն շերտերը չեն էլ իմացել, ու հենց Հայրիկյանի ու իր ընկերների բարոյական պահվածքի արդյունքում: Նույնիսկ բնակարան և այլն ա հասել նրանց: Հիմա ասեք տեսնեմ, այ կեղծ բարոյախոսներ, ձեզնից քանի՞սը կհրաժարվեր սրանցից, հանուն հիվանդ երեխաների կամ սոված թոշակառուների: Ով սրիկա չի, թող անկեղծ գրի ու ապացուցի, որ ունեցել ա նման հնարավորություն, բայց հրաժարվել ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել