Related imageԱյսօր ԱՄՆ-ի ֆինանսական և ռազմական աջակցությունը վայելող «Ջայշ Ասաուդ ալ-Շարկիա» սիրիական ընդդիմադիր խմբավորման զինյալների կողմից Սիրիական անապատում խոցվել է կառավարական ուժերին պատկանող МиГ-21 տեսակի ռազմական ինքնաթիռը. օդաչուն զոհվել է: Միջադեպը տեղի է ունեցել Դամասկոսի նահանգում՝ մայրաքաղաքից 60 կմ արևելք, Թալ Դաքուա կոչված լեռնային տեղանքում, որտեղ սիրիական օդուժը փորձում էր խոցել հակակառավարական խմբավորումների դիրքերը՝ Դեր Զորի ուղղությամբ կառավարամետ ուժերի առաջխաղացումանն աջակցելու նպատակով:
Այս միջադեպը հերթական անգամ փաստում է այն իրողությունը, որ Սիրիայի՝ ռազմավարական առումով հույժ կարևոր նշված հատվածում ընթացող զարգացումները լուրջ նշանակություն ունեն նաև ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային գործընկերների համար: Իսկ սեփական նպատակներին հասնելու համար վերջինները ոչ միայն ուղղակիորեն են միջամտում ռազմական գործողություններին՝ անհրաժեշտության դեպքում հարվածելով կառավարական ուժերին, այլև որակապես ավելի բարձր մակարդակի սպառազինություն են տրամադրում սիրիական ռազմադաշտում հանդես եկող սեփական հովանավորյալ կառույցներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել