Panorama.am-ը գրում է.

Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հայտարարել են, որ Կատարի հետ խզում են դիվանագիտական հարաբերությունները: Կատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով վերոշյալ իրադարձությանը, մասնավորապես ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն իր մտահոգությունն է հայտնում Պարսից ծոցում՝ իր հարավային հարևանների հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ: Իրանը հույս է հայտնում, որ հարևան երեք երկրների միջև առկա տարաձայնությունները քաղաքական երկխոսության ճանապարհով խաղաղ հանգուցալուծում կստանան: Անկայուն տարածաշրջանում իրավիճակի սրումը չի բխում ոչ մի երկրի շահերից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել