Newmag.am-ը գրում է.

Ինչո՞ւ է  Լինքոլնի ճառն առ այսօր ամենալավ օրինակը

ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազը սկսվել էր 1861-ի ապրիլի 12–ին՝ Աբրահամ Լինքոլնի երդմնակալությունից ընդամենը մեկ ամիս անց։ Չէ, նա ընտրություններում չի հաղթել ձայների մեծամասնությամբ։  Ընդհանուր ընտրազանգվածի ընդամենը 40 տոկոսն իր ձայնը տվեց Լինքոլնին։ Մի քանի նահանգներ, նույնիսկ, նրան ընդհանրապես չէին ներառել թեկնածուների ցուցակում։ Միայն առանձին նահանգներում հավաքելով ձայների մեծամասնությունը՝ նա շրջանցեց մրցակիցներին, այն էլ ոչ մեծ առավելությամբ։  Չնայած նման չհուսադրող սկզբին, այն էլ այդպիսի խառը ժամանակներում, Լինքոլնը դարձավ ԱՄՆ-ի ամենահարգված նախագահներից մեկը և լավագույն բանախոսը։

Նրա ամենահայտնի ելույթը համարվում է Գեթսբուրգյան ճառը։ Մինչև հիմա այն ուսումնասիրում են տարբեր համալսարաններում և բիզնես դպրոցներում։ Դրանց տողատակերում թաքնված են համոզիչ հռետորիկայի իսկական մարգարիտներ։

Հենց միայն առաջին նախադասությունը հոյակապ օրինակ է այն մարդկանց համար, ովքեր պետք է խոսեն հանրության հետ։ Միայն սկզբնական հատվածում Լինքոլն օգտագործում է չորս տարբեր հոգեբանական հնարքներ, որոնք օգնում են համոզել ու ազդել լսարանի վրա։

«77 տարի առաջ մեր հայրերն այս մայրացամաքի վրա հիմնեցին նոր ազգություն, հիմված ազատության վրա և հավատալով նրան, որ բոլոր մարդիկ հավասար են ծնվել»։

Պատմեք մի պատմություն։  Հետազոտությունները ցույց են տալիս, որ պատմությունները շատ արդյունավետ են համոզելու համար։  Տվայլ դեպքում Լինքոլնի առաջին արտահությունը, որը լեգենդար դարձավ, շատ ավելի կոնկրետ է, քան արդեն դասական «լինում է, չի լինում»–ը։ Պատմության կառուցվածքը, սակայն, այնքան էլ էական չէ։ Կարևորը՝ այդ բառերը տեղեկացնում են լսարանին, որ հիմա նրանք լսեն ինչ-որ պատմություն։

Որևէ պատմության ազդեցիկությունը փաստող  շատ գիտական աշխատություններ կան։ Օրինակ՝ Փենսիլվանիայի համալսարանի հետազոտող Դեբորա Սմոլը բարեգործության միջոցներ հավաքելու նպատակով ստեղծել է մարքեթինգային թերթիկի երկու տարբեր օրինակ։ Մեկի պարունակությունն ամբողջությամբ վիճակագրություն էր, որը ցույց էր տալիս Աֆրիկայում ապրող երեխաների առջև ծառացած խնդիրները։ Մյուսը պատմում էր Ռոքիա անունով աղքատ մի աղջկա պատմություն։  Հետազոտության ընթացքում մասնակիցներին տալիս էին տարբերակներից ընդամենը մեկը և հինգ բանկնոտ՝ մեկական դոլարով, որոնցից նրանք կարող էին բարեգործական կազմակերպության ցանկացած գումար նվիրաբերել։  Ստանալով այն թերթիկը, որտեղ վիճակագրությունն էր, մասնակիցները նվիրաբերում էին միջինը 1.43 դոլար, իսկ ում ընկնում էր պատմությունը, բարի գործի համար վճարում էին երկու անգամ ավելի՝ միջինը 2.38 դոլար։

Եզրակացությունն այսպիսինն է. Եթե, ասենք տնօրենների խորհրդի, դասի կամ դասախոսության ժամանակ պետք է մարդկանց ինչ-որ բան համոզել, ապա պատմեք որևէ պատմություն։ Դա էականորեն կբարձրացնի Ձեր շանսերը նրանց դրդելու որևէ գործողության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել