Картинки по запросу հանրահավաքՄեր մեջ բույն է դնում մի վատ բնավորության կամ սովորության գիծ՝ անընդհատ ու ամեն ինչից բողոքելը: Ոչ մի երկրում հանապազօրյա հաց վաստակելը հեշտ չէ, ոչ մի երկրում աշխատանք գտնելը հեշտ չէ, ոչ մի երկրում արդարությունն ու արդարմտությունը շատ ավելի լավը չեն, բայց, միևնույն է, մեր աչքին հարևանի հարսը սիրուն ա երևում:
Ասում ենք՝ գյուղաբնակը վարկի տակ է, իսկ գիտե՞ք, որ գյուղացիների 90 տոկոսը վարկը վերցնում, տուն է սարքում, տուն վերանորոգում կամ պարզապես այդ պահին գումար է պետք եղել ու վերցրել է: Նա չի վերցրել ու գյուղատնտեսության մեջ ներդրում արել, որը կարող էր անել: Կամ ասում ենք, որ քաղաքաբնակը վարկի տակ է, իսկ գիտե՞ք, որ քաղաքաբնակի 90 տոկոսը վարկը վերցրել, ճո՜խ Նոր տարի է արել, ծով հանգստանալու է մեկնել և այլն, նրան այդպես է ձեռնտու եղել, այդպես է արել: Ես ոչ ոքի չեմ մեղադրում վարկ վերցնելու համար, քավ լիցի, մարդկանց այդպես է ձեռնտու, որ մաս-մաս վճարեն: Բայց որ անընդհատ վարկը բերեն ու մտցնեն աչքդ, բայց որ անընդհատ բողոքեն երկրից, երկրի իշխանությունից, որ իրենց տարավ, մտցրեց վարկի տակ, այ այդտեղ՝ ստոպ...
Եթե դու վստահ չես քո ուժերի վրա, ուրեմն՝ առուն մի թռիր, իսկ եթե որևէ մեկը քեզ օգնում է, որ այդ առուն թռնես, ուրեմն՝ բարի եղիր ոչ թե բողոքել, որ մնացիր այդ օգնության պարտքի տակ, այլ փորձիր վերադարձնել այդ պարտքը, չէ՞ որ կյանքը շարունակվում է, ու դեմը դեռ գետեր էլ կան անցնելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել