Картинки по запросу ավիաընկերություն2016 թվականի նոյեմբերի վերջից "Պոբեդա" ավիաընկերության կողմից շաբաթական 3 անգամ Գյումրու "Շիրակ" օդանավակայանից դեպի Մոսկվայի "Վնուկովո" օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց գյումրեցիների և ՀՀ այլ մարզերի բնակիչների կողմից,քանի որ ռուսաստանյան այս բյուջետային ավիաընկերությունը նաև տեղեկացրել էր,որ տոմսերի արժեքը բավական մատչելի կլինեն՝ սկյսած 10 հազար դրամից...
Մոտ յոթ ամիս անց մեր ընտանիքն էլ առնչվեց այդ ավիաըկերության հետ...Սակայն պետք է նշեմ,որ այդ առնչությունը բավական բացասական պտավորություն թողեց ինձ վրա...Մի քանի օր առաջ ծնողներիս ճանապարհեցի Մոսկվա և հույս ունեի,որ հունիսի 6-ին նրանք հետ կվերադառնան...Սակայն,երբ փորձեցի պատվիրել Մոսկվայից Գյումրի տոմսը պարզվեց,որ ինքնաթիռում ՈՉ ՄԻ ծառայություն չմատուցող և բյուջետային կոչվող այս ավիաընկերության տոմսերը բացարձակ չեն զիջում աշխարհի ամենաթանկ ավիաընկերությունների տոմսերի գներին...Այսպես,հունիսի 6-ին Մոսկվայից Գյումրի տոմսն արժի 12 հազար ռուսական ռուբլի,որը եթե վերածենք դրամի կստացվի մոտ 101 հազար դրամ,իսկ հունիսի 8-ի տոմսը արժի արդեն մոտ 8 հազար ռուբլի՝մոտ 68 հազար դրամ...Ստիպված ենք եղել,երկրորդ տարբերակին համաձայնել...
Սա տարրական թալան է և հանցագործություն..."Պոբեդա" -ն օգտագործում է իր մենաշնորհային դիրքը այդ ուղղության վրա և թալանում է իր ուղևորներին...Հետաքրքիր է,ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար...Բյուջետային ավիաընկերությունն իրավունք չունի այսպիսի գներ սահմանել իր ծառայությունների համար...Ինքնաթիռում ուղևորներին անհրաժեշտության դեպքում ընդամենը գոլ ջուր տրամադրող ավիաընկերությունն այդ գների համաձայն իր ուղևորներին պետք է սև խավիար տար և շամպայն...
Բայց,ոչ... Ռուսաստանյան ավիափոխադրողը փորձում է սուպեր գերշահույթ ապահովել՝թալանելով իր հիմնականում հայաստանցի ուղևորներին...Հավելեմ,որ այս խայտառակ գների դիմաց "Պոբեդա"-ն թույլ է տալիս անվճար տեղափոխել ընդամենը 10 կգ. ուղեբեռ...Մյուսի դիմաց սահմանված են ոչ պակաս բարձր գներ...
Հուսով եմ,ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բավական օպերատիվ կարձագանքի "Պոբեդա" -ի այս ապօրինություններին...Եթե պահանջարկ կա,ապա ավելացրեք թռիչքների թիվը,այլ ոչ թե թալանեք ուղևորներին...
Ստացվում է այնպես,որ եթե շատ արագ անհաժեշտ է մեկնել Մոսկվա,ապա քեզ թալանում են...Մատչելի տոմսեր ձեռք բերելու համար այն պետք է գնես մեկ ամիս կամ դրանից էլ առաջ...Սա բարբարոսություն է...
Հ.Գ.Որքան հասկացա,"Պոբեդա"-ն այս թալանչիական մեթոդին է դիմել,քանի որ իր մենաշնորհը Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղության նկատմամբ վերջ կդրվի հունիսի 30-ին,երբ հայաստանյան ավիաընկերություններից մեկը ևս կսկսի իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի ավիաչվերթը...Համոզված եմ,որ այդ ժամանակ ռուսաստանյան ավիաընկերությունը ծրագրված դեմպինգի կդիմի և շեշտակի կգցի ավիատոմսերի գները՝փորձելով վնաս հասցնել նոր հայտնված հայաստանյան մրցակցին...Ու այդ դեմպինգի վնասները հիմա է կոմպենսացնում՝թալանչիական գներ սահմանելով Գյումրի-Մոսկվա-Գյումրի ավիատոմսի համար...
Հավելեմ,որ հունվար ամսին մի քանի օրով ես եմ մեկնել Մոսկվա և "Աէրոֆլոտ"-ի Երևան-Մոսկվա-Երևան տոմսի համար վճարել եմ ընդամենը 110 ամերիկյան դոլլար...Ինչպես կասեն գյումրեցիները՝"Պոբեդա"-ն "Աէրոֆլոտ"-ի ձեռքերին ջուր էլ չի կարող լցնել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել