Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան ահաբեկչական հարձակումներ են եղել միաժամանակ երեք տարբեր վայրերում՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ  շրջանում։
Կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս են եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Ականատեսների վկայությամբ՝ տասից ավելի մարդ տուժել են դանակի հարձակումից։ Առայժմ հայտնում են 6 զոհի և 30-ից ավել վիրավորի մասին:
Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինությունների ու զգոսայգիների այցելուներին:
Բորոու շուկայի տարածքում անհայտ անձը կրկին դանակով հարձակվել է այցելուների վրա։
Վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացվել է պատահածի մասին և արդեն իսկ ստացել է օգնության առաջարկներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ ղեկավարների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել