Operativ.am-ը գրում է․

Image result

1990-ական թվականների սկզբին «BMW 8 Series»-ը գրեթե ստացել էր «M8» տարբերակը՝ 6.1 լիտրանոց շարժիչով, որն ադապտացված էր լեգենդար «McLaren F1»-ի համար: Այս մասին գրում է Car.ru-ն:

Այժմ «M8»-ը վերադառնում է և այս անգամ արդեն այն փաստորեն կլինի մասսայական արտադրության մեքենա: «BMW»-ի 8-րդ սերիայի հրաշալի հայեցակարգի բացումից մի քանի օր հետո ընկերությունը կհայտարարի, որ լիարժեք «M8»-ն արդեն թողարկման ճանապարհին է:

«BMW»-ի ավտոինժեներները հայտարարել են, որ նաև կստեղծվի սպորտային «M8 GTE» ավտոմեքենան: Վերջինիս դեբյուտը կլինի 2018 թվականի հունվարին 24-ժամյա ավտոմրցավազքում:

Ինչ վերաբերում է «M8»-ին, ապա այն, համենայն հավանականությամբ ,շուկայում կհայտնվի 2019 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել