Image result for махмуд ваези и вае габриелянԸստ իրանական լրատվամիջոցների՝ Պետերբուրգյան Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում առանձին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի միջև:

Բացի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների համար առօրեական խնդիրներից, որոնք ընդգրկում են էներգետիկայի ոլորտից մինչև ճանապարհաշինությանը և Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրին առնչվող հարցեր, հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խիստ հետաքրքիր մի համագործակցության ձևաչափ՝ կապված համացանցային տրանզիտի ոլորտում Հայաստան-Իրան-Իրաք եռակողմ գործակցություն ձևավորելու հետ:

Իրանական կողմի ներգրավվածությամբ տարբեր տնտեսական ասպարեզներում Հայաստան-Իրան-Վրաստան, Հայաստան-Իրան-Թուրքմենստան, Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ և քառակողմ արդեն իսկ քննարկվող, իսկ որոշ դեպերում իրականացման փուլ մտած համագործակցությանը փաստացիորեն ավելանում է ևս մեկը, որտեղ ներգրավվելու է նաև մերձավորարևելյան այնպիսի կարևոր երկիր, ինչպիսին Իրաքն է:

Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան տնտեսական տանդեմը իր բոլոր բաղադրիչներով հաջողությամբ բյուրեղանալու և հստակ գործելու պարագայում ունենալու է ոչ միայն զուտ տնտեսական բաղկացուցիչ, այլև բերելու է մեր երկու երկրների աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդման՝ հատկապես, որ Իրանում վերջերս ավարտված նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված ներիրանական բանավեճերում քննարկման հարց էր դարձել նաև Թուրքիայի տնտեսական ներկայությունը Իրաքում հնարավորին սահմանափակելու խնդիրը, ինչը բխում է թե՛ հայկական և թե՛ իրանական կողմերի շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել