Картинки по запросу moldova patria mea deseneactualitati.md կայքը հղում տալով The World Economic Forum-ի տվյալներին տեղեկացնում է,որ աշխարհի ամենավատ ճանապարհները գտնվում են Մոլդովայում...Նա զբաղեցրել է 144 տեղը...Մոլդովայից մի փոքր առաջ,բայց կրկին վերջին հորիզոնականներում են Գվինեան,Մոնղոլիան,Ռումինիան և Հայիթին...
Աշխարհի ամենալավ ճանապարներ,ըստ The World Economic Forum-ի՝Ֆրանսիայում են...Նրան են հաջորդում Միացյալ Արաբական Էմիրությունները, Սինգապուրը, Պորտուգալիան, Օմանը,Շվեյցարիան,Ավստրիան,Հոնկոնգը,Ֆինլանդիան և Գերմանիան...Ռուսաստանը և Ուկրաինան զբաղեցրել են համապատասխանաբար 123 և 137 տեղերը...
Ըստ actualitati.md- տվյալների Մոլդովայի ճանապարների 40% կապիտալ վերանորոգման կարիք ունեն...
Անկեղծ ասած շատ զարմացած եմ,որ վերջին հորիզոնականներում չեմ հայտնաբերել նաև Հայաստանը... Հայաստանի ճանապարհների 90% ոչ թե կապիտալ վերանորոգման կարիք ունի,այլ այդ ճանապարհները պետք է նորից կառուցել...Խայտառակ վիճակում են Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող բոլոր ճանապարհները...Ինչ վերաբերվում է բնակավայրերի ճանապարհներին,ապա այստեղ խոսքերն ավելորդ են...Հարազատ Գյումրիիս երկրորդական փողոցների 80% անանցանելի են...Փոսերի խորությունը կարող է հասնել մինչև 50-60 սանտիմետրի...Աշնանը և գարնանը դրանք դոդդողանման ցեխով են պատված,իսկ ամռանը փոշու "արտադրամաս" են...
Բացի այդ չեմ պատկերացնում,որ Ռումինիայի կամ նույն Մոլդովայի ճանապարհները ավելի վատը լինեն,քան ԿԱՀ-ի, Չադի,Նիգերի,Մոզամբիկի,Սոմալիի և այդ կարգի ևս մի քանի երկրի ճանապարհներից...
Հ.Գ. Ի դեպ,երեկ մեքենայով գնացել էի Երևան և շատ ուրախացա,որ "Հյուսիս-Հարավ" ճանապարհի Մարալիկ-Լանջիկ հատվածը կառուցում են չինացիները...Նրանց հաջողվել է այնքան գործ անել,ինչ իսպանացիները արել էին 6 տարվա մեջ Երևանից-Ագարակ հատվածում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել