Newmag-ը գրում է.
 Նպատակներին հասնելու ճանապարհը երբեﬓ կարող է չափազանց երկար, դժվար և նույնիսկ անհաղթահարելի թվալ: Բայց գոյություն ունի հատուկ ռազմավարություն, որին հետևելու դեպքում դուք աﬔն օր ավելի ու ավելի կմոտենաք ձեր նպատակներին: Դա Փոքրիկ քայլերի արվեստն  է:

Աﬔնակարևորն այստեղ 20 րոպեի կանոնն է, այն է՝ նպատակներին հասնելու համար պետք չէ անﬕջապես կաշվից դուրս գալ և անել անհնարինը արագ արդյունքի համար. բավական է աﬔն օր ընդաﬔնը 20 րոպե հատկացնել յուրաքանչ յուր գործին:

20 րոպեն այնքան քիչ է, որ կարելի է դիմանալ, անգամ եթե բոլորովին չեք ցանկանում այդ գործով զբաղվել: Այս կանոնը ծուլության դեմ պայքարելու և մոտիվացիան բարձրացնելու հրաշալի ﬕջոց է: Եվ այսպես.

  • Օրվա 20 րոպեն հատկացրեք սպորտով զբաղվելուն և առողջության մասին մտահոգվելու առիթ չեք ունենա:

  • Հատկացրեք 20 րոպե տան մաքրությանը և կմոռանաք տան թափթփվածության մասին:

  • Հատկացրեք 20 րոպե մտավոր կենտրոնացմանը, և ստեղծագործական ճգնաժամը ձեզ չի սպառնա:

  • Հատկացրեք 20 րոպե ձեր կնոջը կամ ամուսնուն լսելուն, և չեք ունենա խնդիրներ հարաբերությունների ոլորտում:

  • Հատկացրեք 20 րոպե ինքներդ ձեզ լսելուն ու գրառուﬓեր անելուն և գաղափարների պակաս չեք ունենա:

  • Օրվա ընթացքaմ 20 րոպե հատկացրեք եկամտի աղբյուրներ ստեղծելուն և ստիպված չեք լինի անհանգստանալ ձեր ֆինանսական ապահովվածության մասին:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել