Panorama.am-ը գրում է.
 Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը զեկույց է կազմել արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում պետության կողմից հայտարարված պարետային ժամերի վերաբերյալ:
 «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  զեկույցից պարզ է դարձել, որ 2015-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի հունիսի 1-ը նշյալ շրջանների 10 քաղաքներում ու 43 շրջաններում ընդհանուր առմամբ 218 անգամ պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել: Ցուցակի առաջին տեղում քրդերի կենտրոնը համարվող Դիարբեքիրի նահանգն է՝ 127 անգամ: Դիարբեքիրին հաջորդում են Մարդինը (32 անգամ), Հաքքարին (20), Շըրնաքը (13), Բիթլիսը (8), Բինգյոլը (5), Դերսիմը (5), Մուշը (4), Բաթմանը (3), Էլյազըղը (1):

Հաշվետվության մեջ նշվում է, որ խնդրո առարկա շրջաններում սահմանափակումների հետևանքով խախտվել է առնվազն 1.8 մլն բնակչի կյանքի ու առողջության հիմնական իրավունքները:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել