Newmag-ը գրում է.
 Այսօր պաշտոնապես կփակվի ակումբային ֆուտբոլի 2016-17 թվականների մրցաշրջանը: Հայտնի կդառնա աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի` Չեմպիոնների լիգայի հաղթողը: Մադրիդի Ռեալը կփորձի դառնալ առաջին թիմը, որը Չեմպիոնների գավաթը կնվաճի երկրորդ տարին անըդմեջ: Յուվենթուսը կձգտի գավաթը Թուրին տանել 1-ին անգամ վերջին 21 տարիների ընթացքում:

Քարդիֆի վիշապը մեկ օրով դիտորդի դերում է: Մեծ Բրիտանիան գրավել են ֆուտբոլայի՚ն հրեշները` Իտալիայի եւ Իսպանիայի չեմպիոնները:

Մրցաշրջան 2016/17-ի երկու լավագույն թիմերը` Յուվենթուսն ու Ռեալը, ամենայն լրջությամբ են մոտեցել մրցաշրջանի կարեւորագույն խաղին` Չեմպիոնների լիգայի եզրափակիչին: Ճակատ ճակատի են դուրս եկել աշխարհի ուժեղագույնհարձակումն ու պաշտպանությունն ունեցող թիմերը:

Խաղն առաձնահատուկ կլինի իտալացիների դարպասապահ Բուֆոնի համար. Ջիջին կարող է 1-ին անգամ բարձրացնելամենահեղինակավոր գավաթը 39 տարեկանում: Յուվեի դարպասպահը փլեյ-օֆում ընդամենը մեկ գնդակ է ընդունել սեփական դարպասը: Մինչդեռ Ռեալն արդեն 1 տարուց ավելի է խաղադաշտից առանց գոլի չի հեռանում:

Քարդիֆի ասպետն ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից. ուելսցի Գարեթ Բեյլը պատրաստ է իր հայրենիքում սպասվող ֆուտբոլային ճակատամարտին, սակայն քիչ հավանական է, որ Զինեդին Զիդանը նրան կընդգրկի մեկնարկային կազմում: Արքայական ակումբը խաղին մոտենում է առանց կադրային կորուստների: Վերադարձել է նաեւ Դանիել Կարվախալը: Հաղթանակի դեպքում Ռեալը կդառնա պատմության առաջին ակումբը, որը երկու տարի անընդմեջկնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել